Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ՈՒ ժպիտն էլ խորհրդավոր չէր

ՈՒ ժպիտն էլ խորհրդավոր չէր
23.11.2024 | 15:03

Մինչև առաջին անգամ Փարիզ գնալը ես մի հարյուր հազար անգամ տեսել էի Մոնա Լիզային՝ գրքերում, թերթերում, ամսագրերում, տների պատերին ու ապակիներին, կոնֆետի տուփերի ու շապիկների վրա նկարած, անգամ՝ մարմնի վրա դաջած, էլ չասեմ, թե քանի անգամ էի երազում տեսել։ Դրա համար էլ, երբ առաջին անգամ Լուվր մտա ու սկսեցի տարբեր դահլիճներում շրջելով կամաց-կամաց մոտենալ նրան, նենց տպավորություն էր, կարծես գնում եմ հազար տարվա ծանոթիս տեսնելու։

Վերջապես՝ մտա Մոնա Լիզայի դահլիճ ու դեռ դռան մոտից անմիջապես հասկացա, թե որտեղ ա նա՝ հաստ, ամենինչադիմացկուն ապակու հետևում թաքնված, բերանները բաց խիտ ամբոխով շրջապատված, հիացմունքի ճիչերի ու հոգոցների նվագակցությամբ լուռ նայում էր ինձ․․․ Մոտենալ հնարավոր չէր, բայց ոչ էլ փորձեցի։ Քայլեցի մինչև դահլիճի կենտրոնը ու հեռվից նայեցի իմ հազար տարվա ծանոթին։ Նա էլի ժպտում էր, բայց ինձ թվաց, թե աչքերը մի քիչ կարմրած են, կարծես, հենց նոր լացած լիներ, ու ժպիտն էլ խորհրդավոր չէր, այլ դա՜ռը, դա՜ռը ժպիտով ինձ էր նայում, կարծես, ասում էր՝ փրկի՛ ինձ էս ամբոխից, տա՛ր ստեղից, հոգնել եմ․․․

Հետո ես էլի, մի տաս անգամ Լուվր եմ մտել, երկար շրջել եմ դահլիճներում. Լուվրում էնքան բան կա տեսնելու, որ մի կյանք չի հերիքի։ Բայց էլ ոչ մի անգամ չեմ մտել Մոնա Լիզայի դահլիճ։ Չէի ուզում նորից տեսնել նրա լացակումած աչքերը, բռնաբարված ժպիտը։ Ես նրան պատկերացնում էմ Լեոնարդոյի արվեստանոցում՝ խորհրդավոր ժպիտը դեմքին, վարպետի հետ հանգիստ զրուցելիս, ու ուզում եմ միշտ հենց տենց էլ պատկերացնել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10125

Մեկնաբանություններ